Ադրբեջանում համասեռամոլների հարսանիք է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2010 11:05

Օգոստոսի 26-ին Բաքվի հանրահայտ ռեստորաններից մեկում համասեռամոլների հարսանիք է տեղի ունեցել. տղամարդն ամուսնացել է տղամարդու հետ: «Փեսան» երգիչ է, իսկ «հարսը»՝ մի նախարարության աշխատակից: Իրադարձությունը բջջայինով նկարահանել է ականատեսներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին տեղեկացրած աղբյուրն ասել է, որ «փեսան» հարսանիքին ներկայացել է կապույտ գույնի կոստյումով, իսկ «հարսը»՝ կապույտ գույնի քողով:

Ռեստորանի անունը չի հիշատակվում` նրան չհեղինակազրկելու համար: Ռեստորանի աշխատակիցներից մեկը թերթի թղթակցին ասել է. «Ամբողջ Թբիլիսյան պողոտան ռեստորանում էր: Փեսան ռեստորանի երգչուհուն երգելու հերթ չէր տալիս, ամբողջ արարողության ժամանակ ինքն էր երգում: Զգացվում էր, որ նա լավ երաժշտական կրթություն է ստացել»:

Թեեւ թերթին հայտնի է «հարսի» աշխատավայր նախարարության անունը, սակայն, նա այն չի հշատակել՝ պետական այդ կառույցի անվանը բիծ չթողնելու համար: Թերթը նշել է միայն, որ այդ նախարարությունը գտնվում է «Էլմլյար Ակադեմիյասը» մետրոյի մերձակայքում: Ադրբեջանի օրենքներով միասեռ ամուսնություններն արգելված են:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply