Կահույքագործության ճգնաժամ. կահույք գնելու փող չկա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2009 12:30
img_2381-1

Ավտոտնակում շարված կահույքի տախտակը գնորդ չունի

Այնտեղ, ուր անցած դեկտեմբերին կահույք էր ար֊տադր֊վում, այժմ վար֊դեր են աճեց֊վում: Կահույքագործ Նարեկը(ազգանունը չի ցանկանում հրապարակել) կրկին վերադար֊ձել է իր նախկին ար֊հես֊տին` ծաղկագործությանը: Տնտեսական ճգնաժամի պատ֊ճառով նա կորց֊րել է պատ֊վիրատու֊ներին:

Նա ասում է, որ մի տարի առաջ ամիսը երեք-չորս հատ խոլ(թախտ ու բազկաթոռներ) էր վաճառում` 500-700 դոլլար միջին ար֊ժեքով, աթոռներ` հատը 10-15 հազար դրամ: Ճգնաժամի ժամանակ նրա բիզնեսը միայն կո֊րուստ էր բերում ու մինուսով աշխատում, իսկ բիզնեսը պահելու համար վարկ չի վերցրել, քանի որ բարձր տոկոսների տակից չէր կարող դուրս գալ(տարեկան` 22-24%): Մեկուկես ամիս առաջ սարքված խոլ է մնացել, որն էժանաց֊րել է (450 դոլլար), սակայն ոչ մի կերպ չի կարողանում վաճառել:

Նարեկի տախտակի մատակարարը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, անցած դեկտեմբերից չի կարողանում տախտակ իրաց֊նել, գնորդ չու֊նի:
Նրա բակում, ուր հինգ ամիս առաջ շինափայտն արագ սպառ֊վում էր, այժմ պատ֊վիր֊ված շինափայտը` տախտակը, խնամքով շար֊ված է ու անձրևներից պաշտ֊պանվելու համար կապույտ վրանով է ծածկված: Հաճարի, լո֊րու տախտակը, որ դրսում թողնելու դեպ֊քում կփչանար, տարել է ավ֊տոտ֊նակ ու մի անթաքույց սպասու֊մով ակնկալում է, որ օ֊րերից մի օր կվաճառի դրանք: Մնացել է մոտ տասը խ.մ. տախտակ, ո֊րը եթե նախկինում մի տասը օ֊րում կթռներ, հիմա ամիս֊ներ պետք է սպասել: Նրա հիմնական գնորդները կահույքագործներն են, ո֊րոնց աշխատանքն այժմ կանգնել է:

Կահույքագործները նրան պատ֊վիրում էին լո֊րու և կաղնու` համապատաս֊խան չափի տախտակներ, ո֊րոնք նա բերում էր Տավու֊շի մար֊զից: Այժմ այդ պատ֊վիր֊ված տախտակը «մնացել է վրան», քանի որ կահույքագործները չեն կարողացել պատ֊վիրածը գնել, իսկ ուրիշ գնորդներ էլ կոնկրետ պատ֊վիրատուի համար ար֊ված, առանձնահատուկ չափով կտրված տախտակ չեն ուզում: Նրա եկամուտը եռակի-քառակի նվազել է: Անցած գար֊նանն ամսական 1000-1500 դոլլար եկամուտ ուներ, իսկ այժմ` 300-400 դոլլար, որն էլ հավաք֊վում է նախկին պատ֊վիրատու֊ների պարտքերից:

«Մինչ ճգնաժամն ամս֊վա մեջ չորս-հինգ անգամ գնում էի փայտ բերելու,-ասում է առևտրականը, – ցախը խո֊րովածանոցներն էին առ֊նում, տախտակն էլ` պատ֊վիրատու֊ներս, իսկ ձմռանը վառելափայտ էի ծախում: Հիմա երեք ամիս է` փայտ բերելու չեմ գնացել»: Նա ասում է, որ մինչև ճգնաժամը կահույք ար֊տադրող ընկերությունները գնորդից կանխավ֊ճար էին ստանում` կահույքի գնի 50-70 %-ը, ո֊րով կարողանում էին և՛ տախտակ գնել, և՛ ար֊հես֊տավորին ու բանվոր֊ներին փող տալ: Հիմա, ըստ նրա, կահույք ար֊տադրողներն անգամ չեն կարողանում բանվորին փող տալ, իսկ պատ֊վիրատու֊ներն էլ այս պահին ողջ գումարը չու֊նեն, որ պահանջեն (մինչ տախտակ ստանալը տախտակի պատ֊վիրատուն դրա գնի 50 %-ն է մուծում, ստանալուց հետո` մնացածը):

Դիտվել է 3266 անգամ:
Print Friendly

Leave a Reply