Պուտինը այսօր կարևոր հայտարարություն արեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2010 19:59
Պատասխանելով լրագրողների հարցերին ՌԴ վարչապետը չբացառեց կառավարության կազմի փոփոխություն ընտրություններից առաջ,և կարծիք հայտնեց ,որ այդ ավանդույթը իրեն արդարացրել է: Նա նշեց ,որ հաջորդ տարի նախագահը կընդունի կադրային փոփոխությունները:
Վարչապետը դատարկախոսություն որակեց խոսակցությունները այն մասին ,թե ինքն է շարունակում ղեկավարել երկիրը:Պուտինը կրկին ընդգծեց,որ զբաղվում է ներքին խնդիրներով: Ինչ վերաբերում է արտասահմանյան այցերին,ապա “տնտեսական հարցերի քննարկման ժամանակ դրանք կատարում է կառավարության ղեկավարը,բայց արտաքին քաղաքականությամբ զբաղվում է նախագահը”
Բոլոր այդ հայտարարությունները վարչապետը արել է Չիտայից ոչ հեռու “Ամուր” մայրուղու վրա:






Facebook
Tweet This
Email This Post
