ՀՀ գորգագործության ոլորտում աճի միտումներ են նկատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 17:11

Հայաստանում գորգագործության ոլորտում աճի միտումներ են նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության եւ կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը` ավելացնելով, որ նախորդ տարվա համեմատ արտադրության աճը կրկնակի է:

«Գորգը համարվում է շքեղություն, ուստի ակնհայտ է, որ վերջինիս սպառումը մեծ ծավալներով չի կարող լինել»,- նշեց Լ.Անդրեասյանը` ընդգծելով, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծանում է առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը, որը կրճատվում է շքեղության ապրանքների հանդեպ: «Հուսով ենք, որ ճգնաժամից դուրս գալու հետ մեկտեղ կակտիվանա նաեւ գորգագործության ոլորտը»,- ասաց Լ.Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ` իրենք արտադրում են միայն ձեռագործ գորգեր, որոնք ավելի թանկ արժեն, իսկ մեքենագործներն ավելի մատչելի են: Անցած տարի արտադրել են 500 քմ գործվածք, որից ստացվում է մոտ 50 ձեռագործ գորգ: «Ունենում ենք պատվերներ նաեւ արտասահմանից, որտեղ հիմնականում լավ սպառում ունեն հուշանվեր գորգերը»,- նշեց Լ.Անդրեասյանը:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply