Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 16:50

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտով: Ամբողջ տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը +20C է:

Մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը Երեւանում եւս կբարձրանա: Ինչպես  հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 17 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 82 %, մթնոլորտային ճնշումը` 664 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 5:

Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +17, ցերեկը` +35 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +8, +27, Կոտայքում` +8, +27, Գեղարքունիքում` +8, +27, Լոռիում` +10, +28, Տավուշում` +15, +32, Արագածոտնի լեռներում` +8, +27, Արագածոտնի նախալեռներում` +16, +33, Արարատում` +17, +35, Արմավիրում` +17, +35, Վայոց ձորի լեռներում` +8, +27, Վայոց ձորի նախալեռներում` +17, +35, Սյունիքի հովիտներում` +16, +33, Սյունիքի նախալեռներում` +11, +27, Արցախում` +15, +31, Ջավախքում` +16, +32 աստիճան:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply