Մեղադրվում են մաքսանենգության, կաշառք տալու և ստանալու , փաստաթղթեր կեղծելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 16:35

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության  փորձաքրեագիտական  վարչության  մեթոդական եւ տեխնիկական  ապահովման  բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ  մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա.Գեւորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն և մաքսանենգություն կատարելուն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, «Քուլ Բաս» ՍՊԸ-ի տնօրեն  Վ.Գրիգորյանը անձամբ օգտագործելու նպատակով կեղծել և օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել խոշոր չափերով ապրանք և տվել  խոշոր չափերով կաշառք, իսկ ՀՀ ոստիկանության  փորձաքրեագիտական  վարչության  մեթոդական եւ տեխնիկական  ապահովման  բաժնի ավագ փորձագետ, ոստիկանության մայոր Ա.Նիկողոսյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  38-215-րդ եւ 38-325-րդ հոդվածների 1-ին մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 4-րդ մասի 2-րդ կետով,  Ա. Նիկողոսյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ Վ. Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ, 325-րդ հոդվածների 1-ին եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Քրեական գործն  ուղարկվել է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply