ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 15:57

ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ, հանդիպել է Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Արգենտինայի Արդարադատության նախկին նախարար Լէոն Կարլոս Արսլանյանը:

Պատվիրակությունը գնահատել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը, ինչպես նաև գոհունակություն է հայտնել Հայաստանին և հայությանը ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Արգենտինա – Հայաստան դիվնագիտական հարաբերությունների զարգացման մասին: Հայկական կողմը փոխանցեց իր մտահոգությունը` Կովկասում չլուծված խնդիրների վերաբերյալ:

Նախարար Թիմերմանը կարևորել է Արգենտինայի տնտեսական, գիտական և ընկերային կյանքի մեջ հայ համայնքի կարևոր ներդրումը:

ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply