Տիգրան Դավթյանը` Նոր Արթիկի համայնքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 15:55

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում օգոստոսի 29-ին անցկացվել է համայնքի ղեկավարի ընտրություն, որի արդյունքում ընտրվել է Տիգրան Դավթյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հ. Ասատրյանը, ընտրությունը արտահերթ էր, քանի որ նախկին համայնքապետ Թաթուլ Գրիգորյանը հրաժարական էր տվել: Գրանցված թեկնածուները երկուսն էին, իսկ ընտրելու իրավունք ունեցող 417 մարդուց քվեարկությանը մասնակցել է 301-ը: Ձայների մեծամասնությունը` 182 կողմ, վաստակել է Տիգրան Դավթյանը եւ ընտրվել համայնքապետ: Նա ՀՀԿ անդամ է, մինչ ընտրությունները աշխատել է համայնքապետի տեղակալ: Մյուս թեկնածուն, դարձյալ ՀՀԿ-ական Արտավազդ Վարդանյանը, ով ոչ մի տեղ չի աշխատում, հավաքել է 111 կողմ ձայն: Քվեաթերթիկներից ութն անվավեր է ճանաչվել:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply