Օձի խայթոց Ուջանում. հիվանդանոցում հակաթույն չի եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 14:15

Երեկ  ժամը 10.53-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գրիգոր Մանվելյանը, ներկա պահին հիվանդանոցում հակաթույն չկա  եւ տուժածին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է շիճուկ:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը հակաթույն է հասցրել Աշտարակի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply