Բեռնատարը շրջվել է, տեղի է ունեցել մազութի արտահոսք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 14:46

Օգոստոսի 28-ին, ժամը 13.05-ին Վայոց ձորի մարզային ոստիկա­նությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կիլոմետրում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ “ՄԱԿ” մակնիշի THR 85871 պետհամարանիշի ավտոցիստեռնի (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զիբաի Յակոբ Աբդուլ Ռահինի) հետեւի կամրջակը կոտրվել է, ինչի հետեւանքով մեքենան շրջվել է, ու առկա է մազութի արտահոսք:

Փրկարարների կողմից արտահոսքը դադարեցվել է ու մինչեւ ժամը 23.50-ը սահմանվել հերթապահություն:

Նույն օրն Արագածոտնի մարզային ոստիկանությունից ահա­զանգ է ստացվել, որ ժամը 07.30-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ապարան ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրում` Ծաղկահովիտ գյուղի մոտ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում “ՎԱԶ-21110” մակնիշի 13 ՍԼ 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Պատահարի հետեւանքով վարորդ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Գեղամ Խաչատրյանը եւ ուղեւորներ` նույն գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Հակոբ Լեւոնյանը,  Վանաձորի բնակիչներ, 1984 թ. ծնված Արամայիս Միսկարյանը եւ 1980 թ. ծնված Արտակ Ամիրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց:

Ա. Միսկարյանը եւ Ա. Ամիրյանը, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գ. Խաչատրյանը եւ Հ. Լեւոնյանը տեղափոխվել են Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Օգոստոսի 29-ին ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում “Մոսկվիչ” մակնիշի 21 ԼՕ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդ, 1989 թ. ծնված Արմեն Մանուկյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարաների դեպքի վայր հասնելը` տուժածը տեղի ուժերով դուրս բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply