Հրդեհներ` անցած երեք օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 14:38

Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում տարբեր աստիճանների այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցա­յին համալիր է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության քա­ղաքացի, 1960 թ. ծնված Միքայել Տոնոյանը:

Վանաձորի Նարեկացու թիվ 2 շենքի բակում ավտո­մե­քե­նա­յի կայծամոմերը մաքրելիս Մ. Տոնոյանն օգտագործել է դյուրավառ նյութեր, որոնց բռնկման հետեւանքով այրվածքներ է ստացել:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Օգոստոսի 28-ին, ժամը 12.40-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել` 13.20-ին:

Մ. Մանուչարյանի տան բակում այրվել է 500 կգ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ մոտակա զորամասից մեկ հրշեջ ավտոբաք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել` 20.00-ին:

Այրվել է են Ն. Մխոյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը` 4 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակերը:

Հրդեհաշիջման ժամանակ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի պահակապետ, փ/ծ ավագ սերժանտ Սամվել Սահինյանը ստացել է աջ ձեռքի վնասվածք, իսկ նշված տան բնակիչ` 1977 թ. ծնված Կարեն Մխոյանը` թեթեւ այրվածքներ:

Երկուսն էլ տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդա­նոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

Նույն օրը, ժամը 18.53-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.23-ին, մարվել` 23.50-ին:

Ֆ. Ղազարյանի տան բակում այրվել է 1000 հակ պահեստավորված անասնակեր:

Օգոստոսի 27-30-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել է 8 հա խոտածածկ տարածք եւ 700 քմ մակերեսով տնամերձ այգի, Ձորաղբյուր գյուղում` 8000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Սյունիքի մարզի Վաղատի գյուղի մոտ այրվել է 16 հա խոտածածկ տարածք եւ 2 հա հնձած արտ, ԱՃանան գյուղի մոտ` 7 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվել է 3 հա, իսկ քաղաքային գերեզմանատան մոտ` 2 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղին հարակից տարածքում այրվել է 2 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում` 6 հա հնձած արտ եւ այնտեղ կուտակված 13 տոննա խոտ:

Աբովյան-Բալահովիտ ավտոճանա­պարհին այրվել է 1 հա, Գառնի-Բանավան ավտոճանա­պարհին` 2 հա, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` 1 հա խոտածածկ տարածք:

Երեւանի Վիլնյուսի փողոցում այրվել է 1000 քմ մակերեսով խոտ, “Բազալտ” գործարանի մոտ` 1 հա մակերեսով խոտածածկ տարածք, ծառեր ու տնակ` 4 քմ մակերեսով, “Հրազդան” մարզադաշտին հարակից տարածքում` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply