Վերակառուցման աշխատանքներ` ՀՀ ազգային արխիվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 11:17

Հայաստանի ազգային արխիվի երեք արխիվապահոցների վերակառուցման, շարժական դարակաշարերի տեղադրման եւ Բաղրամյան 59 հասցեում գտնվող մասնաշենքում օդորակավորման համակարգի ներդրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 10-ից: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, դրանից հետո կմեկնարկեն աշխատանքները, որոնք կավարտվեն դեկտեմբերի 31-ին:

«Կատարվելիք աշխատանքների շնորհիվ մենք կլուծենք նոր փաստաթղթերի տեղի խնդիրը, քանի որ ծանրաբեռնվածությունը հասել է 100 տոկոսի»,- ասաց Ա. Վիրաբյանը` նշելով, որ օդորակավորման համակարգի ներդրմամբ պահոցներում կլինի մշտապես 18-19 աստիճան ջերմություն, որով կկարգավորվի փաստաթղթերի պահպանման ռեժիմը: Կատարվելիք աշխատանքների համար կծախսվի 100 մլն դրամ, որից 80-ը` պետբյուջեից, 20-ը` արխիվի միջոցներից:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply