Վարդան Թաշչյան. «Ցեղասպանությունը շարունակվում է ազգային ինքնության կորստի ճանապարհով»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2010 15:49
Հայ կաթողիկե պատրիարքարանի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի տնօրեն Վարդան Թաշչյանը Հայաստանում է գտնվում ՀՀ կրթության նախարարության կազմակերպած համաժողովի շրջանակներում, որին մասնակցում են 150 մանկավարժներ Հայաստանից եւ Սփյուռքից:
Վարդան Թաշչյանն այսօր լրագրողների հետ կիսվեց իր մտահոգություններով` սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայ դպրոցի վիճակի մասին: «Այսօր սփյուռքում խիստ անհրաժեշտություն կա նյութական եւ մարդկային ներդրումների»,- ընդգծեց բանախոսը:
Վարդան Թաշչյանը խոսեց նաեւ սփյուռքում, մասնավորապես` Մերձավոր Արեւելքի երկրներում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի անարդյունավետության մասին: Նրա կարծիքով առավել նպատակային կլիներ, եթե այդ նույն ներուժը ուղղորդվեր Հայաստանն օտարներին ճանաչելի դարձնելուն, եւ հետո միայն առաջ քաշել Ցեղասպանության ճանաչման հարցը: «Առաջիկայում անկարելի է, որ արաբական որեւէ երկիր ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- եզրափակեց Վարդան Թաշչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
