ԱՄՆ դեսպանի հարբած դուստրը մահացել է՝ նետվելով երկնաքերի 25–րդ հարկից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2010 13:27

Թաիլանդում ԱՄՆ դեսպան Էրիկ Ջոնի 17–ամյա դուստրը մահացել է՝ նետվելով Մանհեթենի Herald Towers բնակելի համալիրի 25–րդ հարկից։ Այդ մասին հայտնում է Associated Press–ը։

Նիկոլ Ջոնի մարմինը հայտնաբերվել է ուրբաթ՝ մոտ 04:15–ին։ Աղջիկը ոտաբոբիկ է եղել, իսկ նրանից քիչ հեռու ընկած է եղել ֆոտոխցիկ։ Ոստիկանությունը պարզել է, որ Նիկոլը կյանքի վերջին ժամերն անցկացրել է Herald Towers–ի 25–րդ հարկում գտնվող բնակարանում, ուր գիշերային ակումբից հետո եկել էր մի խումբ երիտասարդների հետ։

Նախնական տվյալով՝ 17–ամյա Նիկոլը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Բնակարանը վարձով տվող 25–ամյա Այլեն Նասիմին կալանավորվել է։ Չի բացառվում, որ Նիկոլը ալկոհոլ է օգտագործել նաև գիշերային ակումբում, քանի որ նրա մոտ հայտնաբերել են անձը հաստատող կեղծ փաստաթուղթ, որի համաձայն՝ նա 23 տարեկան էր։

Նշենք, որ նրա հայրը, որը Թաիլանդում 2007–ից ԱՄՆ դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։
Հետաքննությունը շարունակվում է։

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply