Սաակաշվիլին անվանել է իր հաջորդին. նա ռուս է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2010 13:23
Վրաստանի առաջնորդի խոսքով՝ իրեն նախագահի պաշտոնում կարող է փոխարինել Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը, ով ազգությամբ ռուս է։ Այդ մասին Սաակաշվիլին հայտնել է օտարերկրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես փոխանցում է korrespondent.net–ը, երկրի ղեկավարը նշել է, որ Վրաստանում ցանկացած էթնիկ խմբին պատկանող ներկայացուցիչ կարող է կրթություն ստանալ, լավ կարիերա անել և անգամ դառնալ երկրի նախագահ։ Որպես օրինակ` Սաակաշվիլին բերել է կրթության նախարար Շաշկինի աշխատանքը «այդքան պատասխանատու պաշտոնում»։
«Այսօր երկրում այնպիսի իրավիճակ է, որ նախագահ կարող է դառնալ Շաշկինը, Կուրբանովը կամ ցանկացած այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ»,–ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտնել էր, որ նախագահական 2–րդ ժամկետը լրանալուց հետո չի առաջադրելու իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնին։






Facebook
Tweet This
Email This Post
