«Միկան» հրաժեշտ տվեց Եվրալիգայի մրցաշարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 9, 2009 20:39
phl_0172-copy

«Միկա» - «Հելսինգբորգ»

Այսօր Աշտարակի «Միկան» 1:1 ավարտեց շվեդական «Հելսինգբորգի» հետ Երևանում կայացած Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը:

Ողջ խաղի ընթացքում առավելություն ունեին «Միկայի» ֆուտբոլիստները: Այսուհանդերձ, նպաստավոր պահերը նրանք օգտագործել չկարողացան: Մինչդեռ, 68-րդ րոպեին հյուրերից Ռենե Մանկոնդելեն, նպաստավոր դիրքում հայտնվելով, բացեց հաշիվը: 81-րդ րոպեին էլ 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ «Միկայի» ֆուտբոլիստ Էդնեյ դե Օլիվեյրան վերականգնեց հավասարակշռությունը`1:1:

Մրցակիցների առաջին խաղում Շվեդիայի ներկայացուցիչները հաղթել էին 3:1 հաշվով: Այպիսով՝ երկու խաղերի արդյունքով «Միկան» դուրս մնաց պայքարից:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply