Ադրբեջանցի 25-ամյա սերժանտն ինքնակամ հանձնվել է հայկական կողմին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2010 13:15

 

Սույն թվականի օգոստոսի 27-ի ժամը՝ 21:00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:

 ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում է, որ 25-ամյա Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննության տվյալների՝ պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:

 Մանրամասները ճշտվում են:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply