Թուրքիայի նախագահը ջանքեր կգործադրի կանխելու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2010 11:44

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը սեպտեմբերի 19-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպելու է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավոր խորհրդական Ֆերդինանդ Սինիրլիօղլուի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ հրեական կազմակերպությունները դժգոհել են Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես` թուրք-իսրայելական հարաբերությունների հարցում, ինչպես նաեւ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների մասին բանաձեւի ընդունման ժամանակ Անկարայի դիքորոշումից:
Բացի այդ, ԱՄՆ հրեական լոբբին դժգոհել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենց հետ չի հանդիպել: Թերթը գրում է նաեւ, որ Գյուլը հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում կփորձի վերացնել նրանց մոտ հակաթուրքական տրամադրությունները, ինչպես նաեւ կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հնարավոր ընդունումը

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply