Ուսումնամարզական վերջին հավաքը` Ստայկիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2010 17:35

Որոշվել է, որ սեպտեմբերի 6-12-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի պատիվը պաշտպանելու են Գեղամ Բաբախանյանը (55 կգ),  Արթուր Առաքելյանը (60 կգ),  Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը (74կգ), Վադիմ Լալիևը (84 կգ), Էդգար Ենոքյանը (84 կգ),  Ռուսլան Բասիևը (120 կգ): Մեր երկրի ներկայացուցիչները նախապատրաստական վերջին  ուսումնամարզական հավաքն անցկացնում են Բելառուսի Ստայկի մրզաբազայում և այնտեղից էլ կմեկնեն մրցավայր:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply