«Ատլետիկոն» անակնկալ մատուցեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2010 17:28

Մոնակոյում կայացած ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթի  խաղարկության հանդիպումում Իսպանական «Ատլետիկոն» 2։0 հաշվով առավելության հասավ իտալական «Ինտերի»նկատմամբ: Խաղից առաջ այն տրամադրություն էր գերիշխողը, որ հաղթողի կոչմանը կարող է  արժանալ  Չեմպիոնների լիգայի մրցաշարում ուժեղագույն ճանաչված «Ինտերը»:Սակայն մադրիդցիներն անակնկալ մատուցեցին: Ի դեպ, երկու գնդակներն էլ խփվեցին 2-րդ կեսում։ Աչքի ընկան Ռեյեսը և Ագուերոն: Խաղավերջում «Ինտերը» գնդակ խփելու ռեալ հնարավորություն ստացավ, սակայն Միլիտոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը։

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply