Ճգնաժամի հետևանքով ավելացել է ինքնասպանությունների ու սպանությունների թիվը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2009 19:40
«Lancet» բժշկական հանդեսը երեկ հրապարակել է հետազոտության արդյունքներ, ըստ որի` Եվրոպայի երկրներում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավելացրել է ինքնասպանությունների ու սպանությունների թիվը, ալկոհոլի չարաշահումից մահացության մակարդակը:
Հետազոտության հեղինակները` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Բելգիայի գիտնականներ, վերջին երեսուն տարվա ընթացքում Եվրամիության 26 երկրներում ուսումնասիրել են` ինչպես են տնտեսական փոփոխություններն ազդում մահացության մակարդակի վրա և փորձել են որոշել, թե իշխանություններն ինչ միջոցներ կարող են ձեռնարկել դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտնականների աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ 1 տոկոսով գործազրկության մակարդակի բարձրանալու դեպքում 0,8 տոկոսով ավելանում է 65-ից ցածր տարիքի մարդկանց ինքնասպանությունների թիվը, ինչը տարեկան բերում է 60-ից մինչև 550 «հավելյալ» ինքնասպանությունների` կախված երկրից: Սպանությունների թվաքանակը նույնպես աճում է 0,8 տոկոսով:






Facebook
Tweet This
Email This Post
