Կիրականացվի «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2010 14:23

«National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ TWB ընկերությունը մինչ Տաթեւի վանքի` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացումը, նախաձեռնում է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի պատասխանատու Էդգար Ամիրխանյանը, «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը բաղկացած է վեց փուլից` միջազգային ավտոարշավ ամենագնացներով Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան- Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով, միջազգային ռեգատա առագաստանավակներով Սեւանա լճի վրա եւ ձիարշավ Մետաքսի մեծ ճանապարհի հայկական հատվածով, միջազգային բայք եւ ռոք փառատոներ Հայաստանում` Ջերմուկ քաղաքի օդանավակայանում, լրագրողների միջազգային համաժողով` Վաշինգտոնի գլխավոր գրասենյակի, «National Geographic Traveler» բոլոր 14 տարածաշրջանային հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագրով:

Նախագծի նպատակն է` նպաստել Եվրասիական տարածաշրջանում սահմանների թափանցիկությանը, ընդլայնել եւ խորացնել մշակութային երկխոսությունը մասնակից երկրների ժողովուրդների միջեւ, ներկայացնել տարածաշրջանի պետությունների տուրիստական գրավչությունը: Նախագիծը հավանության է արժանացել երկրի ղեկավարության կողմից եւ իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների, Հայաստանի մրցունակության հիմնադրամի եւ ՀՀ-ում մի շարք պետությունների դեսպանությունների աջակցությամբ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply