Վ. Թաշչյան. «Սփյուռքում հայագիտության դասավանդման ընդհանուր հայեցակարգ ունենալն անհրաժեշտություն է»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2010 13:44

Սփյուռքում հայագիտության դասավանդման մեկ ընդհանուր ուսումնական հայեցակարգ ունենալն անհրաժեշտություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Լիբանանի Հայ կաթողիկե պատրիարքարանի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի տնօրեն Վարդան Թաշչյանը` նկատելով, որ ամեն կրթօջախ առանձին ձեւով է դասավանդում հայերեն:

Նրա դիտարկմամբ` երեխան սփյուռքում չգիտի` ինչու պետք է ինքը հայոց լեզու սովորի, քանի որ հայոց լեզվով նա չի կարող հետագայում աշխատել, ընդունվել բուհ, մի խոսքով, կիրառելի չէ:

Այդ դեպքում ինչու պետք է սովորի: «Հենց այս պատասխանն է, որ պետք է գտնենք, ասենք, բացատրենք»,-ասաց Վ.Թաշչյանը` ներկայացնելով իր պատասխանը` հարազատության, տուն ունենալու, գաղթական չլինելու զգացողությունն է, ինչը երջանկության կարեւորագույն մաս է կազմում: Վ. Թաշչյանը նաեւ նշեց, որ առկա հիմնախնդիրների շուրջ փորձ է կատարվում համագործակցել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հետ:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply