Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հուլիսի կեսերին` Մոսկվայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2009 19:36
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, թե մոսկովյան հանդիպումը ցույց կտա` առաջխաղացման հնարավորություն կլինի արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Այսօր Բաքվում հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք երեկ եղել են Երևանում: Կխոսենք նրանց հետ ու կտեսնենք` ինչ նորությամբ են նրանք եկել»,-ասել է նախարարը:
Ըստ նրա`Լեռնային Ղարաբաղի կագավիճակի սահմանումը շատ կարևոր ու լուրջ հարց է: «Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, որի իրավական կարգավիճակը պետք է սահմանի Ադրբեջանը: Նորմալ չէ, որ Ադրբեջանի բաղկացուցիչ մասն առանց կարգավիճակի է»,-ասել է արտգործնախարարը:
ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հուլիսի կեսերին` Մոսկվայում:






Facebook
Tweet This
Email This Post
