Ճապոնիայում «վիրտուալ երկարակեցության» ռեկորդը հասել Է 200 տարվա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 28, 2010 13:08
Իշխանության տեղական մարմինների փաստաթղթերի համաձայն՝ Ճապոնիայի Նագասակիի պրեֆեկտուրայում ապրում Է 200 տարեկան մի տղամարդ: Սակայն այս նորությունը, որն այսօր հաղորդել Է Կիոդո լրատվական գործակալությունը, շատերին չի զարմացրել: Ճապոնիայի առողջապահության եւ բարեկեցության նախարարությունն արդեն հաղորդել Է, որ իր գրանցամատյանում կենսաթոշակ ստացողների թվում կա 169-ից մինչեւ 186 տարեկան չորս մարդ:
Տեղական իշխանությունները, որոնց իրավասության տակ են գտնվում աշխարհում նմանները չունեցող «երկարակյացները», չեն կարողացել հաստատել նրանց իրական գոյության փաստը: Այսպիսով, նրանք դասվում են այն անձանց թվին, ում մահը պարզապես չի գրանցվել շահադիտական նպատակներով:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունն սկսել Է 100-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների գտնվելու իրական վայրի ստուգումն այն բանից հետո, երբ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի քանի միջադեպեր, երբ ազգականները դիտավորյալ չեն գրանցել իրենց հարազատների մահվան փաստը եւ նրանց փոխարեն պետությունից ստացել են կենսաթոշակային վճարներ, որոնք ինքնաբերաբար ստացվում են թոշակառուների հաշիվներում:






Facebook
Tweet This
Email This Post
