Պարզվում է, որ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում երկարաոտ կանանց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Անի Գասպարյան | August 28, 2010 11:14
Բրիտանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել ավելի քան հազար տղամարդու և կանանց շրջանում` գնահատելու կանացի ոտքերի հմայքը:
Հարցվողներին ցույց են տրվել լուսանկարներ, որտեղ պատկերված են եղել նույն տարիքի, սակայն ոտքերի տարբեր երկարություն ունեցող կանայք և խնդրել իրենց կարծիքն արտահայտել կանանցից յուրաքանչյուրի մասին:
Պարզվել է, որ լուսանկարներում պատկերված բոլոր կանանցից տղամարդիկ նախընտրում են ոտքերի միջին երկարություն ունեցողներին:
Երկարաոտ կանանց տղամարդիկ համարել են անհամաչափության բարդություններ ունեցող, իսկ չափազանց կարճահասակությունը գնահատել` իբրև հիվանդություն:
Շատ տղամարդիկ երկարաոտ կանանց անվանել են ոչ գրավիչ` համարելով, որ մարմնի այդպիսի կառուցվածք ունենալու դեպքում դժվար կլինի երեխա կրել:
Հետազոտողները նաև պարզել են, որ տղամարդիկ նախընտրում են ավելի բնական տեսք ունեցող կանանց. տասնութից երեսունչորս տարեկան տղամարդկանց մոտ 85%-ը հայտնել է, որ դեմ է պլաստիկ վիրահատություններին, իսկ մնացած 15%-ը խոստովանել, որ չի կարողանում տարբերել սիլիկոնային կուրծքը բնականից:
Հետազոտողները բացահայտել են նաև, որ երկրագնդի ամենահարուստ տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ սևահերների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
