“Jaguar” վարորդը փախել է վթարի վայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 23:57

Մի քանի րոպե առաջ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում՝ Օպերայի մերձակայքում իրար են բախվել երկու մեքենաներ՝ Jaguar մակնիշի 40 UP 001 համարանիշի ավտոմեքենան եւ ՎԱԶ 2107 մակնիշի L0114 համարանիշի տաքսի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տաքսու վարորդին եւ ուղեւորին տեղափոխել են հիվանդանոց: Jaguar մեքենայի վարորդը փախել է դեպքի վայրից, սակայն ոստիկանները Մոսկովյան փողոցում կարողացել են բռնել նրան: Նախնական տեղեկություններով, նա արդարադատության նախարարության աշխատակից է:

Վթարի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քննիչը` Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Երթեւեկությունը փողոցում արդեն վերականգնվել է:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply