Ույղուրների ապստամբությունը Չինաստանում ճնշվել է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | July 9, 2009 16:14

ՉինաստանՉինական Սինցզյան նահանգում անկարգությունները ճնշվել են: Սակայն Ուրումչի քաղաքում, որտեղ մի քանի օր շարունակ բախումներ էին տեղի ունենում ույղուրական և խանական համայնքների միջև, դեռևս հազարավոր զինվորականներ են հսկում իրավիճակը. քաղաքում շրջող ռազմական մեքենաների վրա «պետք է դիմակայել անջատողականությանը և ատելությանը» գրությամբ պաստառներ են: Նաև ուղղաթիռներից թռուցիկներ են նետում, որոնք բնակիչներին բռնություններից զերծ մնալու կոչ են անում: Քաղաքի խանութները, ինչպես հաղորդում է BBC-ին, բաց են, սակայն մթնոլորտը մնում է լարված:

Անկարգությունները սկսել են կիրակի օրը` մահմեդական ույղուրների և չինացի խանների միջև. փողոց դուրս եկած մոտ 1000 ույղուրները հարձակվել են խանների վրա, սկսել այրել մեքենաներ, թալանել խանութները: Բախումներին զոհ է գնացել մոտ 156 մարդ, հազարից ավել վիրավորվել են, 1400-ը` ձերբակալվել:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ապստամբներին խիստ պատիժ է սպասվում: Իսկ Կոմունիստական կուսակցության տեղական բաժինը հայտարարել է, որ պետք է մահապատժի ենթարկեն բոլոր նրանց, ովքեր անկարգությունների ժամանակ դաժանություններ են արել և մարդկանց սպանել:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply