ՀՀ-ում այս տարի մթերվել է 4357տ բանջարեղեն և 826,4տ պտուղ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2010 15:15

Հայաստանում այս տարվա օգոստոսի 24-ի դրությամբ մթերվել է 4357 տոննա բանջարեղեն եւ 826,4 տոննա պտուղ, այդ թվում` հատապտուղ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը, բանջարեղենի մթերումների մեջ 2848 տոննան բաժին է ընկնում լոլիկին, պտուղներից` 201տոննան` ծիրանին: Վերջինիս մեջ չի մտնում չոր միրգ պատրաստելու նպատակով մթերված ծիրանը:

«Ընդհանուր առմամբ տարին բարենպաստ չի եղել»,- նշեց Գ.Ղազարյանը: Ըստ նրա`գարնան սկզբում տեղացած անձրեւները խոչընդոտել են ծիրանի փոշոտմանը, բացի այդ գյուղատնտեսները ստիպված են եղել մի քանի անգամ տնկել լոլիկի սածիլները, քանի որ անձրեւները վնասում էին արդեն տնկվածները, ինչը նաեւ պատճառ դարձավ այդ բանջարեղենի որոշ հիվանդությունների առաջացման համար:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply