Բախումներ ուսուցիչների և ոստիկանների միջև Հունաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2010 14:43

Հինգշաբթի երեկոյան ուսուցիչները եւ ծնողական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են ճեղքել-անցնել Հունաստանի կրթության նախարարություն եւ կռվել են ոստիկանության հետ, հաղորդել Է Աթենքի նորությունների գործակալությունը: Ուսուցիչները պահանջել են հանդիպում կրթության նախարարության ղեկավարության հետ, որպեսզի հանձնեն իրենց հանրագիրը:

Բողոքողները պահանջում Էին ավելացնել զբաղված ուսուցիչների թիվը՝ վկայակոչելով նրանց պակասությունը երկրի շատ դպրոցներում: Նախարարությունն այս տարի ճգնաժամի եւ խիստ խնայողության ռեժիմի պատճառով 50 տոկոսով կրճատել Է նոր ուսուցիչների ընդունումն աշխատանքի:

Բացի դրանից, այս մասնագիտության հազարավոր ներկայացուցիչներ հայտարարել են վաղաժամկետ թոշակի անցնելու մասին, քանի որ իրենց համար շահավետ չեն համարել կենսաթոշակային համակարգի բարենորոգությունը, որը կսկսի գործել մոտ ժամանակներս: Իրադրությունը նորմալացել Է, երբ կրթության փոխնախարար Յանիս Պանարետոսն իր առանձնասենյակից իջել Է բողոքողների մոտ եւ նրանցից վերցրել հանրագիրը:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply