Վախճանվել է նշանավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 14:35

Հայ կերպարվեստը ծանր կորուստ է կրել: 63 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների եւ թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը:

Գրիշա Սահակյանը տարբեր ժամանակներում եղել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը: 200-ից ավելի ձեւավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատվիայում: «Ալմաստ», «Անուշ», «Դավիթ-Բեկ» օպերաների ձեւավորումները տաղանդաշատ բեմանկարիչի վերջին եւ լավագույն աշխատանքները եղան:

Նա երկար տարիներ ղեկավարում էր թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության ամբիոնը: Գ. Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին` ժամը 18:00-ին, Ավան, Նարեկացի 31, բն. 12 հասցեում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին` ժամը 12:00-14:00, Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply