Առնվազն 7 մարդ հեղեղների զոհ Է դարձել Թուրքիայի սեւծովյան շրջանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 27, 2010 13:12

Առնվազն յոթ մարդ Է զոհվել Թուրքիայի Ռըզեի սեւծովյան նահանգում սաստիկ անձրեւների հարուցած սելավահոսքերի եւ երկրային ապարների փլուզումների ժամանակ, այսօր հաղորդել են տեղական իշխանությունները:

«Վեց մարդ համարվում Է անհայտ կորած, առնվազն յոթը տուժել Է»,- NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում»,- ասել Է Ռըզե քաղաքի քաղաքագլուխ Խալիլ Բաքիրջին: Տուժած շրջաններից ստացված հաղորդումների համաձայն, տարերքը սաստիկ վնաս Է հասցրել շատ բնակելի եւ վարչական շինությունների:

Տեղ-տեղ չկա Էլեկտրականություն եւ ջուր, խախտվել Է տրանսպորտային հաղորդակցությունը, մի շարք ճանապարհներ, այդ թվում՝ սեւծովյան ավտոմայրուղին, հայտնվել են գետնի տակ: Փրկարարների եւ ճանապարհային ծառայությունների ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար, հաղորդում են Ռըզեի իշխանությունները:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply