Օտարազգիները շատ են հետաքրքրվում Չարենցով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 27, 2010 12:59

Չարենցի տուն-թանգարանում ամռան ամիսներին օտարազգի այցելուները բավականին մեծ թիվ են կազմում, որոնք մեծ մասամբ գալիս են ուսումնասիրելու Չարենցի պոեզիան, հասկանալու հայ մեծ գրողին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը` նշելով, որ օտարազգի այցելուներից շատերը համացանցով են ծանոթանում Չարենցի ստեղծագործություններին, ինչն էլ դառնում է նրանց այցի հիմնական պատճառը:

«Վերջերս մի գերմանուհի բժիշկ էր եկել մեզ մոտ, ով Չարենցի պոեզիան հրաշալի գիտեր: Մենք նրան գրքեր եւ այլ նյութեր տրամադրեցինք: Բացի այդ` տվեցինք գերմանացի պրոֆեսորի հասցե, ով եւս Չարենց տեսակի ուսումնասիրությամբ է զբաղվում»,-նշեց տուն-թանգարանի տնօրենը` հավելելով, որ այդ այցելությունները վկայում են աշխարհում Չարենցի` այսօր էլ արդիական լինելու մասին: Լ. Հակոբյանի խոսքով` օտարազգի այցելուները հետաքրքրվում են Չարենցով` անկախ մասնագիտությունից եւ տարիքից: «Երեք օր առաջ երգչուհի Հասմիկ Պապյանը, մեզ նվիրեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով, ամուսնու կողմից գերմաներեն թարգմանված գիրքը: Դա շատ կօգնի մեզ օտարազգի հյուրերին «Չարենց բացատրելու», Չարենցին ավելի մոտիկից ճանաչելի դարձնելու հարցում»,-ասաց Լ. Հակոբյանը: Նշնք, որ Չարենցի տուն-թանգարանը տարեկան մոտ 15 հազար այցելու է ունենում:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply