ՀՀ-ում 2010-2011 ուստարում կգործի շուրջ 1400 դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2010 12:47

Հայաստանում սեպտեմբերի 1-ին իր դռները կբացի շուրջ 1400 դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական բաժնից, կգործի ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ 35 հանրակրթական, նաեւ 57 ոչ պետական լիցենզավորված հանրակրթական ուսումնական հաստատություն: ՀՀ պետական հատուկ հանրակրթական հաստատությունները 25-ն են:

Ըստ ԿԳՆ հրապարակած պաշտոնական տվյալների` առաջիկա ուսումնական տարում հանրապետությունում կգործեն 91 ավագ դպրոցներ, որոնցից 37-ը` Երեւանում: Չորս ավագ դպրոց կգործի Արարատի մարզում, վեցը` Արմավիրում, հինգական` Լոռիում եւ Գեղարքունիքում, ինը` Շիրակում, չորսական` Սյունիքում ու Տավուշում, երեքական` Վայոց Ձորում եւ Արագածոտնի մարզում, 11-ը` Կոտայքում:

Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply