Տիգրան Սարգսյանն ընդունել է Լարս Թանելին

Պաշտոնական, Օրվա լուր | | August 27, 2010 12:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձևավորման ոլորտներում։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։
Զրուցակիցները կարևորել են համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև ՄՖԿ-ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին։

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply