Սարո Խուդավերդին նշանակվել է Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 11:48

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն երեկ  ընդունել է  Միլանի հայ համայնքի ակտիվ անդամ Սարո Խուդավերդիին և նրա կնոջը` Սիրան Բորանյանին:

Նախարարը հյուրերին ներկայացրել է  ՀՀ սփյուռքի նախարարության գործունեւթյունն ու առաջիկա ծրագրերը: Հակոբյանն անդրադարձել է  Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովներին, որոնց արդյունքում ստեղծվում են համահայկական մասնագիտական ընկերակցություններ: Զրույցի ընթացքում, ինչպես հաղորդում է Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը,  քննարկվել են  նաև Իտալիայի, մասնավորապես Միլանի հայ համայնքին վերաբերող հարցեր:

Նախարար Հակոբյանի հրամանով Սարո Խուդավերդին նշանակվել է  Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply