13-ամյա պատանին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 11:31

Երեկ ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Բերդ-Չինչին միջհամայնքային ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, բարձր լարման էլեկտրասյան վրա հոսանքահարվել ու մահացել է մի պատանի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն էլեկտրասյան վրայից իջեցրել են Տավուշ գյուղի բնակիչ` 1997 թ. ծնված Արթուր Հովակիմյանի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:

Այսօր ժամը 03.12-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Մուշ-1 թաղամասի 1/3 շենքի տանիքում հանկարծամահ է եղել նույն շենքի բնակիչ, 1966 թ. ծնված Ռազմիկ Իսպիրյանը, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարների ուժերով Ռ. Իսպիրյանի դին իջեցվել է տանիքից ու հանձնվել շտապօգնության բրիգադին:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply