Մեծ ութնյակի երկրները քննադատել են Իրանին և Հյուսիսային Կորեային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2009 15:50

Մեծ ութնյակՄեծ ութնյակի`Իտալիայում ընթացող գագաթնաժողովում ղեկավարները քաղաքական համաձայնագիր են ընդունել Իրանի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ:

Երկրների առաջնորդները խիստ քննադատել են Փհենյանին` հրթիռների արձակման համար և Թեհրանին` նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բռնությունների համար:

Գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը` կոչ անելով Իրանին մինչև աշուն սկսել բանակցություններ: «Եթե այդ հարցի շուրջ առաջընթաց չլինի, մենք ստիպված կլինենք որոշում ընդունել»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Իրանի միջուկային ծրագրի հարցը կքննարկվի նաև Մեծ 20-յակի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-25-ը Պենսիլվանիայի Պիտսբուրգում քաղաքում:

Մեծ ութնյակի երկրները նաև կոչ են արել Աֆղանստանին դեմոկրատական ընտրություններ անցկացնել երկրում, որով կշահեն ինչպես Աֆղանստանի բնակչության, այնպես էլ միջազգային հանրության վստահությունը:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply