Հրդեհ Սևան-Դիլիջան թունելում, կա 2 զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2010 17:19

Սևան-Դիլիջան թունելում ավտոբուս է հրդեհվել: Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրին Հայաստանի փրկարար ծառայությունից՝  այսօր ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել թունելում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատներ Սևանից և Դիլիջանից: Պարզվել է, որ թունելում այրվում է ավտոբուս: Վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոբուսից:  Հրշեջները ավտոբուսից հանել են 1 տարեկան երեխայի և 30-40 տարեկան կնոջ դի: Զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհվածները վարորդի կինն ու երեխան են:

Հրդեհն այս պահին մարված է: Թունելը ժամանակավորապես փակ է երթևեկության համար:

Դիտվել է 2490 անգամ:
Print Friendly

Leave a Reply