ՀՀ-ում 2010թ. յոթ ամիսներին ծնվել է 24 հազար 792 երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2010 13:46

Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ծնվել է 24 հազար 792 երեխա, որից 11 հազար 742-ը` Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր եւ մանկան բաժնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլյա Գարյունովան, այս տարվա նշված ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում ծնունդների թիվն աճել է 1049-ով: Նշենք, որ առողջապահության նախարարությունը Հայաստանում 2008թ-ի հուլիսի 1-ից ներդրել է ծննդօգնության հավաստագրերի համակարգը, որի գործունեության հետ կապված` պարբերաբար մոնիտորինգ է իրականացվում ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ծննդատներում: Աշխատանքներ են կատարվում երեխա սպասող մայրերի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ` հանրապետությունում անվճար ծննդօգնության մասին:

Դիտվել է 1969 անգամ:
Print Friendly

Leave a Reply