Էրդողանի ավտոշարասյան ավտոբուսը վթարի է ենթարկվել, կա մեկ զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2010 13:41

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներով ավտոբուսը, որն ուղեկցում էր նրա ավտոշարասյանը երկրում կատարվող շրջգայության ժամանակ, վթարի Է ենթարկվել. ավտոտրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, յոթը տուժել է. այս մասին հաղորդել են Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները:

Վթարի հետեւանքով վարչապետի կողմնակիցներով ֆուրգոնը շրջվել Է՝ բախվելով հանդիպակաց ավտոմեքենային: Միջադեպը տեղի է  ունեցել լույս հինգշաբթի օրվա գիշերը: Տուժածները հոսպիտալացվել են: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդման՝ այս պահին վիրավորների վիճակը գնահատվում է ծանր:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply