Եվրոպական ժառանգության օրեր` Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 26, 2010 13:35

Հայաստանում այս տարի եւս սեպտեմբերի 18-19-ը կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, 1991 թ-ից Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամեն տարի սեպտեմբերին` հանգստյան օրերին, կազմակերպվում են Եվրոպական ժառանգության օրեր, որին մասնակցում է Եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 49 պետություն, այդ թվում` Հայաստանը:

«ՀՀ մշակույթի նախարարությունը, կարեւորելով Եվրոպական ժառանգության օրերի գաղափարախոսությունը, խրախուսում եւ համակարգում է այդ օրերի անցկացումը Հայաստանում»,- ասաց Գ. Դուրգարյանը` ավելացնելով, որ այդ օրերին նախատեսվում են ցուցադրություններ Հայաստանի գրեթե բոլոր թանգարաններում, որոնց մուտքը կլինի անվճար: Բացի դրանից` կանցկացվեն նաեւ գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply