Իսրայելի նախագահը լուրջ է համարում «իրանական սպառնալիքը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 26, 2010 13:31

Շիմեն Պերես

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նշել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի բարելավումը չորեքշաբթի օրը գործակալության ղեկավար Յուկիո Ամակոյի հետ կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպման ժամանակ Իսրայելի ղեկավարն ընդգծել Է, որ, իր կարծիքով, անհրաժեշտ Է լրջորեն վերաբերվել «իրանական սպառնալիքին»:

«Իսրայելը եւ մնացած ամբողջ աշխարհը գտնվում են Իրանի սպանալիքի ներքո, որը, չտատանվելով, սպառնում Է միջուկային զենքի կիրառմամբ: Չի կարելի երկրի միջուկային ծրագիրն անջատել կառավարող վարչակարգի բնույթից»,- ասել Է պետության ղեկավարը: Պերեսը նաեւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել Է տարածաշրջանի խնդիրները եւ Իրանի միջուկային հավակնությունների սաստկացումը, ասված Է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply