Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2010 13:19

Այսօր  տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 191 մլն 461 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 190 մլն 361 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 1մլն 100 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 891 մլն 461 հազար դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 800 035 801 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.3021 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8008 տոկոս:

Աճուրդին, ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  մասնակցել է 7 դիլեր և գանձապետական պահառուն:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply