Դավիթ Նալբանդյանի մտադրությունները լուրջ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2010 13:13

Արգենտինայում բնակվող Դավիթ Նալբանդյանտ մտադիր է մասնակցել թենիսի ԱՄՆ առաջիկա բաց առաջնությանը: Հայ թենիսիստը վնասվածքի պատճառով երկար ժամանակ միջազգային ստուգատեսների չէր մասնակցում և Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը: Իսկ վերջին շրջանի հաջող մրցելույթներից հետո Նալբանդյանն աստիճանաբար բարելավել է իր դիրքը և այժմ 33-րդ տեղում է: Եթե նա լավ խաղա ԱՄՆ բաց առաջնությունում, ապա կարող է տեղափոխվել լավագույն տասնյակ:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply