Հրդեից այրվել են ծառեր, թփուտներ, խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2010 12:59

Երեկ կեսօրից հետո փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել` 18.55-ին:

Շ. Գրիգորյանի տան բակում այրվել է 600 հակ խոտ:

Օգոստոսի 26-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.18-ին, մարվել` 05.40-ին:

Այրվել է Ս. Սիմոնյանին պատկանող գոմի տանիքը` 24 քմ մակերեսով եւ այնտեղ կուտակված 1 տոննա անասնակեր:

Նույն օրը, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մոլդովական 24/1 շենքին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.16-ին, մարվել` 20.27-ին:

Այրվել է այնտեղ տեղադրված տնակի տանիքը` 6 քմ մակերեսով եւ 1500 քմ խոտ:

Օգոստոսի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ այրվել է 1,5 հա  անտառ եւ 2,5 հա խոտածածկ տարածք, Գեղամասար եւ Արեգունի գյուղերի միջեւ ընկած տարածքում` 15 հա հնձած արտ եւ երկաթգծի 256 փայտակոճ:

Կոտայքի մարզի Զովունի գյուղում այրվել է 1000 քմ խոտ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին` 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու 15 ծառ, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում այրվել է 1000 քմ, Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` 1000 քմ, Ֆանարջյան փողոցում` 2500 քմ, Ավան Առինջ թաղամասի գերեզմանատանը` 2000 քմ, Ներքին Շենգավիթում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply