Հրաշափառ խայտառակություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2010 12:23

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը խայտառակ մրցելույթներ ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտըրական մրցաշարում: Մեր երկրի ներկայացուցիչները վերջին հանդիպումն անցկացրեց Երևանի «Միկա» մարզադաշտում և Պորտուգալիայի ներկայացուցիչներին զիջեց 0:3 հաշվով: Ուշագրավ է, որ հյուրերը բազմաթիվ գոլային պահեր չկարողացան իրականացնել, իսկ տանտիրուհիներն այդպես էլ ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին հյուրերի դարպասին: Առաջընթաց կարել է համարել այն, որ Հայաստանի հավաքականը համեմատաբար փոքր հաշվով պարտվեց: Հյուրընկալվելիս  Հայաստանին հավաքականը Պորտուգալիայի ընտրանուն  զիջել էր 0:7 հաշվով: Ի դեպ, 7-րդ ընտրական խմբում ընդգրկված կանանց Հայաստանի հավաքականը տանուլ տվեց բոլոր 8 հանդիպումները: Թիմի խփած և բաց թողած գնդակների  տարբերությունն է` 1:42:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply