Կոնգոյի գյուղերից մեկում կանանց զանգվածային բռնաբարությունները հարուցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զայրույթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2010 19:43

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վրդովմունք Է հայտնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքի գյուղերից մեկում ավելի քան 150 կանանց բռնաբարության մասին հաղորդումների պատճառով: Այս մասին այստեղ կայացած ճեպազրույցում հաղորդել Է միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: «Այս հանցագործությունը կատարել են Կոնգոյի «Մայ-Մայ» ապստամբական խմբավորման մարտիկները եւ «Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները»,- ասել Է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, այս հանցագործությունը «բռնության, այդ թվում սեռական բռնության բարձր մակարդակի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում անվտանգության բացակայության եւս մեկ օրինակ Է», նշել Է Նեսիրկին: Ներկայումս բռնաբարությունների զոհերն ստանում են բժշկական օգնություն եւ ՄԱԿ-ի մարդասիրական աշխատակիցների հոգեբանական աջակցությունը, ասել Է Նեսիրկին:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply