Ուկրաինայում կալանավորվել Է պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Վալերի Իվաշչենկոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 18:59
Ուկրաինայում կալանավորվել Է պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Վալերի Իվաշչենկոն, որը Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունում պաշտպանության գերատեսչությունը ղեկավարել Է 2009 թվականի հունիսից մինչեւ 2010 թվականի մարտը:
Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: «Կիեւի Պեչյորսկի շրջանային դատարանն օգոստոսի 24-ին զինվորական դատախազության քննիչի միջնորդագրով վճիռ Է կայացրել Իվաշչենկոյին կալանքի տակ պահելու մասին»,- ասել են Գլխավոր դատախազությունում: Նրան մեղադրում են պաշտոնեական դիրքի եւ իշխանության չարաշահման մեջ Թեոդոսիայի նավամեխանիկական գործարանի ունեցվածքն իրացնելիս, որը մտնում Է պաշտպանության նախարարության կառավարման ոլորտի մեջ: Այս հոդվածով պատիժը նախատեսում Է ազատազրկում հինգից մինչեւ ութ տարվա ժամկետով:






Facebook
Tweet This
Email This Post
