Կարիերան ու անձնական կյանքը դժվար է համատեղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2010 16:51

Կանադացի գիտնականները որոշել են պարզել, թե հնարավոր է արդյոք  հաջող կարիերա անել և միաժամանակ երջանիկ լինել անձնական կյանքում:  Անցկացված հարցման ընթացքում պարզվել է, որ դրանք անհամատեղելի բաներ են:

MyJane-ը տեղեկացնում է, որ հետազոտությանը մասնակցել է 2 հազար մարդ, որոնց հաջողվել է բարձրանալ ծառայողական սանդուղքով: Պարզվել է, որ նրանց մեծ մասը կա’մ կայուն անձնական հարաբերություններ չունի, կա’մ վատ է  զգում ընտանիքում: Նույնիսկ ազատ ժամանակ, որ այնքան քիչ են ունենում այդ աշխատամոլները, շարունակում են մտածել աշխատանքի մասին:

Հարցվածների գրեթե կեսը խոստովանել է, որ չի հաջողվում անձնական կյանքը զատել աշխատանքային գործունեությունից: Այսպես, նրանք շարունակ  բախվում են հարազատների հետ, եթե աշխատավայրում անախորժություններ են լինում: Նրանք իրենց կեսին նաև այլ տհաճություններ են պատճառում` կապված աշխատանքի հետ:

“Բարձր կարգավիճակի սթրեսը”,  որ պատահում է նրանց , ովքեր “շատ բանի են հասել” կյանքում, կլանում է նրանց անձնական տարածությունը, խանգարում հակառակ սեռի հետ ներդաշնակ հարաբերությունների հաստատմանը: Աշխատանքային միջավայրն ավելի ու ավելի կարևոր է դառնում սոցիալական փոխազդեցության և հարաբերությունների ձևավորման համար:  Ըստ վերջին հետազոտությունների արդյունքների` նրանք, ովքեր ազատվել են XXI դարի սկզբին,  ավելի մեծ հավանականությամբ  թոշակի անցնելուց հետո էլ կպահպանեն աշխատանքային կապերը, քան նրանք, ովքեր ազատվել են 1990-ականներին:  Հիմա էլ նոր թոշակի անցածների մեծ մասը կապ ունի առնվազն մեկ աշխատանքային ծանոթի հետ, որը կարելի է դասել անձնականի շարքը:

Ճանաչված հեղինակ Ռաբինա Կոժինսենը առաջ է քաշում այն հիպոթեզը, որ աշխատանքի և անձնական կյանքի տարանջատման փոփոխություններ կարող են տեղի ունենալ  սոցիալական մակարդակում բարձր անհատականացման շնորհիվ, ինչպես նաև կյանքի ընթացքում անձնական և մասնագիտական կապերը պահպանելու կարևորության մեծացման արդյունքում:

Կարիերան (լատ. Carrus բառից, որ նշանակում է սայլ, փոխադրում) վերելքն է ծառայողական աստիճաններով, հաջողությունը կյանքում: Աշխատողների կառավարման տեսության մեջ կարիերան աշխատանքային գործունեության ոլորտում մարդու գիտակցված դիրքի ու վարքագծի արդյունք է` կապված պաշտոնեական կամ մասնագիտական աճի հետ:

Կարիերան` սեփական շարժման հետագիծը, մարդ ինքն է կառուցում` հաշվի նստելով կազմակերպության ներքին ու արտաքին իրողությունների հետ և գլխավորի` սեփական նպատակների, ցանկությունների ու տրամադրվածության հետ:

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply